Charlie Hebdo- ի նոր համարը՝ դարձյալ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով. Արմենպրես
Ահաբեկչական գործողության թիրախ դարձած Charlie Hebdo ֆրանսիական շաբաթահանդեսի թարմ համարը կրկին կհրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ եւ քաղաքականության ու կրոնի թեմայով կատակներ : Այդ մասին , ինչպես տեղեկացնում Է « Արմենպրես »- ը , հունվարի 12- ին հայտարարել Է հանդեսի փաստաբան Ռիշար Մալկան : « Անշուշտ , մենք հետ չենք կանգնի , քանի որ այլապես այս ամենը ոչ մի իմաստ չի ունենա »,- ասել Է Մալկան France Info ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Charlie Hebdo- ի այն համարի բովանդակության վերաբերյալ հարցին , որը հունվարի 14- ին կհայտնվի թերթերի կրպակներում : “ Je suis Charlie ” - ն ոգու վիճակ Է , դա նաեւ խոսում Է աստվածանարգության իրավունքի մասին : “ Je suis Charlie ” - ն խոսում Է այն մասին , որ դուք իրավունք ունեք քննադատելու կրոնը , որովհետեւ դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա : Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում