Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայում ահաբեկիչները խոսել են ոստիկանների հետ եւ հայտնել իրենց ցանկությունը

Քաղաքականություն
150108033622_kouachi_brothers_french_police_suspects_charlie_attack_afp_624x351_frenchpoliceafp

Իրավապահները շարունակում են հատուկ գործողությունները Փարիզից հյուսիս՝ Դամարտեն Ան Գոել քաղաքում՝ հետեւելով Քաշի եղբայրներին, որոնք կասկածվում են հունվարի 7-ին Փարիզի Charlie Hebdo խմբագրատանը կազմակերպած ահաբեկչության մեջ  ։ Հիշեցնենք՝ նրանք պատանդ են վերցրել մի հոգու։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Մանուել Վալսը, ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, ուժային գերատեսչությունների ղեկավարությունը: Ոստիկանների հետ հեռախոսազրույցում ահաբեկչության ու 12 հոգու սպանության մեջ մեղադրվող եղբայրներն ասել են, որ ցանկանում են մահանալ ինչպես նահատակներ: Այս մասին հայտնում է CNN-ը։