Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայեն իր մահկանացուն կնքեց Երևանում

Քաղաքականություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Մենք կորցրեցինք Գայե Ջոշարին, ով լրագրող էր, թարգմանիչ, մեր լավ ըկներն ու Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հրավիրված մասնագետներից մեկը: Գայեն իր մահկանացուն կնքեց Երևանում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից Գայե Ջոշարը բնակվում էր Երևանում և որպես լրագրող ներգրավված էր Սիվիլիթաս հիմնադրամում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվնադանոցում և հեռացավ մեզանից հունվարի 7-ի վաղ առավոտյան: Մենք ուզում ենք մեր երախտիքը հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» աշխատակազմին ու բժիշկներին` Գայեի կյանքի համար տարված պայքարում մասնագիտական աջակցություն ու բացառիկ ջանքեր ցուցաբերելու համար: Մենք լի ենք վշտով: Գեղեցիկ ժպիտով մեր ընկերը երբեք չի մոռացվի… Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գայեի ընտանիքին և նրա սիրելիներին: Գալիք օրերի ընթացքում, ընտանիքի որոշումից հետո, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հոգեհանգստի արարողության վերաբերյալ: Խոր վշտով` Հրանտ Դինք հիմնադրամ