Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարը ձյունառատ է լինելու

Կարևոր լուրեր Հասարակություն
e58b01420c4f7d5fae4e1c14517d196f

Նոր տարին դիմավորելու ենք առանց ձյան. տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ «2014-ին անսպասելի վիճակներ չեն եղել, միայն մարտ ամսին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել»,- հիշեցրեց տիկին Պետրոսյանը։ Ըստ նրա՝  հունվարի 2-3 թույլ տեղումներ են սպասվում, իսկ 6-ից՝ նորմայից շատ տեղումներ։ Զարուհի Պետրոսյանի տվյալներով՝ հունվարը ձյունառատ կլինի, բայց ջերմաստիճանի կտրուկ նվազում չի սպասվում. «Եղանակն առանձնապես չի փոխվի, տաք հունվար ենք ունենալու»։ Ի դեպ, սա մեր առաջին տաք հունվարը չի լինի, 1966-ին եղել է ամենատաքը, երբ +17, +20 աստիճան է գրանցվել։