Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ-ից հորդորում են չտրվել ադրբեջանական սադրանքներին. Արմենպրես

Քաղաքականություն
e9294980f8e46bf1843806d6ba848b26

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հորդորում են չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին եւ շահարկումներին ու սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ` դեկտեմբերի 26- ի երեկոյան հայկական կողմը Աղդամի հատվածից իրականացրել է դիվերսիոն գործողություն , որի հետեւանքով ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող գերի է ընկել: «Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ : Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը :