Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստն ամաչում է ՀՀ իշխանությունների փոխարեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Tachat_Sargsyan

Այսօր Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը դժգոհել է իշխանություններից։ Նա մտահոգություն է հայտնել, թե մի հանրապետություն, որտեղ բնակիչները փախչում են երկրից, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Նա ամաչում է ՀՀ իշխանությունների փոխարեն. «Իշխանությունները հայտարարում են, թե մյուս տարվանից թոշակները հինգ-տասը տոկոսով կբարձրանան. ամաչում եմ, բա չե՞ն ասում, թե գների աճը քանի տոկոս է կազմում: Գները առանձին տեղեր 20-30 տոկոսով ավելացել են: Ես նրանց փոխարեն ամաչում եմ»: Լրագրողի  հարցին՝ իսկ չե՞ք ամաչում այն բանի համար, որ բարձրաստիճան իրավապահը կարող է հայտարարել, թե ականջներդ կկտրեմ, բայց աշխատանքից չազատվի, կամ ԵՏՄ-ի որոշման մասին մի ողջ ժողովուրդը իմացավ, երբ որոշումն արդեն կայացվել էր, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Առավել ևս ամաչում ենք դրա համար. դա օրինաչափ երևույթ չէ՝ անկախ նրանից, դա տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի, թե իրավապահի հետ: Կոմկուսը դատապարտում է այդ վարքագիծը և առաջիկայում սկզբունքորեն նույն դիրքերում կլինի»: Մանրամանսեր՝ տեսանյութով