Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Դեկտեմբերի 27-ը՝ համազգային հանգանակության օր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
120907_OnAIR_V2

Օգնենք քաղհալածյալներին. դեկտեմբերի 27-ը հռչակված է համազգային հանգանակության օր Երկրում ամեն օրվա հետ խորանում է իշխող վարչակարգի և հանապազօրյա հացի խնդրի տակ կքած և արդարություն փնտրող հայաստանցիների միջև խորը անդունդը։ Հայաստանն այսօր արնաքամ է լինում, քանզի այն լքում է նրա ամենակենսատու արժեքը` Հայաստանի քաղաքացին, իսկ մեր բոլորին պատկանող միակ բնօրրանը մաս առ մաս սկուտեղի վրա մատուցվում է օտարին։ Հայրենիքի արժանապատիվ զավակները չեն դադարում ահազանգել այդ մասին և պայքարել հանուն անկախ, ինքնիշխան և արդար Հայաստանի։ Եվ այդ պայքարի արդյունքում մի մեծ խումբ արժանապատիվ և նվիրյալ քաղաքացիներ այսօր հայտնվել են բանտում, իսկ նրանց ընտանիքները մնացել են անօգնական, զրկվելով ընտանիքը կերակրող հուսալի ձեռքից, և բազմաթիվ երեխաներ հայրազուրկ են դարձել ռեժիմի քմահաճույքով։ Շուտով աշխարհը կտոնի թերևս հայի համար ամենանվիրական տոներից մեկը` Սուրբ ծնունդն ու Նոր տարին, իսկ այդ ընտանիքների զավակները սեղան կնստեն տխրությունն իրենց սրտում կրելով։ Չկա առավել ողբերգական վիճակ երեխայի համար, քան ծնողից բաժան լինելն է... «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը իր պարտքն է համարում կանգնել այդ ընտանիքների կողքին, սատարել նրանց և կոչ անել աշխարհասփյուռ հայությանը մարդասիրական ձեռք մեկնել և զորավիգ լինել այդ ընտանիքներին և մանուկներին, հենց այդ նպատակով հայտարարելով իր շատ կարևոր նախաձեռնության մասին։ Հիմնադրամը 2014թ. դեկտեմբերի 27–ը հայտարարում է Համազգային հանգանակության օր և կոչ է անում ձեր նվիրատվությունն ուղղել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներին աջակցելու գործին։ Այդ իսկ նպատակով, դեկտեմբերի 27–ին, ժամը 19.00–ից մինչև 22.00 Երևանի ժամանակով, հրավիրում ենք ձեզ Թեքեյան մշակութային կենտրոն, որտեղ տեղի կունենա բարեգործական երեկո համերգ– աճուրդ, որի հասույթը կտրամադրվի վերոհիշյալ ընտանիքներին և նրանց երեխաներին։ Բարեգործական երեկոյին մասնակցության մուտքի արժեքը հենց ձեր նվիրատվությունն է, որը նախատեսված է 5000 դրամ կամ ավելին, ըստ ցանկության։ Ձեր ֆիզիկական ներկայությունը պարտադիր նախապայման չէ նվիրատվություն կատարելու համար, հատկապես` Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար։ Այդ հասույթը ամբողջությամբ ուղղվելու է վերոհիշյալ բարեգործական նպատակի ծառայությանը։ Համերգից հետո, ժամը 21.00 – 22.00 Երևանի ժամանակով, տեղի կունենա արվեստի գործերի աճուրդ, որտեղ կներկայացվեն և կվաճառվեն հայ արվեստագետների կողմից նվիրատված արվեստի գործեր։ Երեկոյի համերգային մասից հետո և աճուրդի ընթացքում կլինի նաև համեստ հյուրասիրություն։ Ողջ համերգը և աճուրդը ուղիղ հեռարձակվելու է a1plus.am Livestream համակարգով  http://www.a1plus.am/live և նաև` Skype-ով “Rights and Support Foundation”։ Մեր սփյուռքահայ և հայաստանաբնակ նվիրատուներին, ովքեր չեն կարող մասնակցել երեկոյին ֆիզիկապես, խնդրում ենք, մուտքի նվիրատվության հանգանակությանը մասնակցելուց բացի, նաև հեռակա կարգով մասնակցել աճուրդին: Սիրելի սփյուռքահայ բարեկամներ, ևս մեկ անգամ հորդորում ենք ձեզ և խնդրում ձեր հեռավոր երկրներից մասնակցել բարեգործական աճուրդին գնելով հայ արվեստի որևէ նմուշ, և զորավիգ լինել անազատության մեջ հայտնված քաղբանտարկյալների ընտանիքներին։ Օգնի՛ր մերձավորիդ, օգնի՛ր հայրենիքիդ քաղաքացուն։   Մանրամասների համար անցեք այս հղումով: