Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքում են թանկացումներից, բայց ճոխ սեղաններից չեն հրաժարվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
32

Արժութային տատանումներն ու թանկացումներն իրենց ազդեցությունը կունենան տոնական սեղանի վրա, բայց լեփ-լեցուն սեղանի շուրջ Նոր տարին դիմավորող հայաստանցիները չեն ուզում որեւէ կերպ խախտել ավանդույթը։ Ոմանք Ամանորի սեղանի համար պատրաստ են ծախսել անգամ վերջին կոպեկները։ Բայց փաստ է՝ անցած տարի այդ նույն կոպեկներով նրանք կարող էին ավելի շատ ապրանք գնել։ Նախորդ տարի խոզի ազդոսկրով, տոլմայով եւ աղցաններով 30 հյուրի համար սեղան գցելու համար մեր քաղաքացուն անհրաժեշտ էր 150,000 դրամ։ Այս տարի այդ գումարը դարձել է մոտ 250.000 դրամ, բայց, իհարկե, առանց ձկնկիթի ու այլ ճոխությունների։ Շուկայում առավել թանկացել են մսամթերքն ու կաթնամթերքը՝ մոտ 20 տոկոսով։ Այլ մանրամասներ գների ու ավանդույթների մասին՝ տեսանյութով