Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում է կառավարության նիստի օրը բողոքի ակցիա իրականացնել (տեսանյութ)

Հասարակություն
ezdi

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչ Ժորա Սմոյանն ու նրա համագյուղացները 2-րդն օրն է` գալիս են Երեւան՝ «ԻնգոԱրմենիա»-ի գրասենյակի մոտ: Դեռ օգոստոսին նրա ընտանիքին պատկանող ավտոմեքենան վնասել է գազալցակայաններից մեկի գույքը: «ԻնգոԱրմենիա»-ն վնասի չափը գնահատել է 1 մլն 657 հազար դրամ, սակայն Սմոյանը պարտավորվել է փոխհատուցել միայն 1 մլն-ը: Ժորա Սմոյանի խոսքով` ինքն ի վիճակի չէ վճարել 657 հազար դրամը: Նա անգամ պատրաստվում է Կառավարության նիստի օրը բողոքի ակցիա իրականացնել։