Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհների տեղում է ձյուն

Կարևոր լուրեր Հասարակություն
snow-road

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև  Վարդենյաց  լեռնանցքում  տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ  մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայություն