«Կրոնական հանդուրժողականություն». հայտնի են մրցույթի հաղթողները
Հայտնի դարձան կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող լավագույն լրագրողական նյութի մրցույթի հաղթողները։ Ս.թ. դեկտեմբերի 16-ին կայացած մասնագիտական հանձնաժողովի նիստում որոշվեց մրցանակ հատկացնել հետևյալ երեք հոդվածների համար՝ Առաջին մրցանակ՝ Աննա Մուրադյանին Առավոտ թերթում լույս տեսած՝ «Բախում հայի և հայի միջև. Ազգի իրական պառակտողը կրոնական խտրականությունն ու «աղանդավորների» քարկոծումն է» հոդվածի համար Երկրորդ մրցանակ՝ Վահան Իշխանյանին և Սառա Խոջոյանին Հայաստանի ՀԿ կայքում տեղադրված՝ «Վերջապես այլընտրանք.Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել» հոդվածի համար Երրորդ մրցանակ՝ Ռոզա Հովհաննիսյանին Մեդիա Լաբ կայքում հրապարակված՝ «Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն»առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում» հոդվածի համար։ Ինչպես նաև որոշվեց ժուրիի հատուկ մրցանակ շնորհել՝ Աստղիկ Սարգսյանին Հրապարակ թերթում լույս տեսած՝ «Հավատացյալի աղջկա վախտը» կարճ պատմվածք/հոդվածի համար։ Ընտրության չափանիշներն էին. հոդվածի համապատասխանությունը մրցույթի թեմային, նյութի շարադրման որակը, նախկինում կատարված համանման աշխատանքները և հոդվածի հասարակության մեջ առաջացրած ռեզոնանսը։ Մրցույթի նպատակն էր խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։ Մրցանակաբաշխության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հայտնի դարձան կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող լավագույն լրագրողական նյութի մրցույթի հաղթողները։ Ս.թ. դեկտեմբերի 16-ին կայացած մանսագիտական հանձնաժողովի նիստում որոշվեց մրցանակ հատկացնել հետևյալ երեք հոդվածների համար՝ Առաջին մրցանակ՝ Աննա Մուրադյա նին Առավոտ թերթում լույս տեսած ՝ «Բախում հայի և հայի միջև. Ա զգի իրական պառակտողը կրոնական խտրականությունն ու «ա ղանդավորների» քարկոծումն է» հ ոդվածի համար Երկրորդ մրցանակ՝ Վահան Իշխանյանին և Սառա Խոջոյանին Հայաստանի ՀԿ կայքում տեղադրված՝ «Վերջապես այլընտրանք.Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել» հոդվածի համար Երրորդ մրցանակ՝ Ռոզա Հովհաննիսյանին Մեդիա Լաբ կայքում հրապարակված՝ «Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն»առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում» հոդվածի համար Ինչպես նաև որոշվեց ժուրիի հատուկ մրցանակ շնորհել՝ Աստղիկ Սարգսյանին Հրապարակ թերթում լույս տեսած՝ «Հավատացյալի աղջկա վախտը» կարճ պատմվածք/հոդվածի համար։ Ընտրության չափանիշներն էին. հոդվածի համապատասխանությունը մրցույթի թեմային, նյութի շարադրման որակը, նախկինում կատարված համանման աշխատանքները և հոդվածի հասարակության մեջ առաջացրած ռեզոնանսը։ Մրցույթի նպատակն էր խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։