Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կբացահայտեն, եթե բռնության ենթարկվի հանրապետականը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
IX5NtCyPtz8

Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը ցույց է տալիս այն վայրը, որտեղ նոյեմբերի 27-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել էին նրա վրա եւ   կոշտ առարկայով հարվածել գլխին։ «Տեսախցիկներ կան, բայց ոստիկանությունը 14 օր հետո նոր միայն փորձել է վերցնել ձայնագրությունը, հիմա չգիտեմ՝ դրանք կան, չկան, բայց համոզված եմ՝ եթե կան, ոստիկանությունը կջնջի։ Այդ տեսախցիկները այնքան մեծ զում ունեն, որ կարող են ֆիքսել մեքենայի համարը, միանշանակ մարդու դեմքը կարող են ֆիքսել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ծեծի հատկանիշներով։ Գեւորգը սակայն համոզված է՝ գործը չի բացահայտվելու։ «Դեպքը հենց կազմակերպված է ռեժիմի կողմից, որի մի մասը ոստիկանությունն է։ Ռեժիմը ինքը իր հանցագործներին չի ձերբակալելու»։ Գեւորգ Սաֆարյանի ծեծին նախորդել էին «Նախախորհրդարան»-ի անդամների մեքենաների հրկիզումները, դրան հաջորդեցին ազատամարտիկների, ՀԱԿ անդամների, այդ թվում՝ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը։ Արամ Մանուկյանի դեպքով ոստիկանությունը կասկածյալի անուն է հրապարակել, որը, սակայն, ստորագրությամբ ազատ է արձակվել. «Գեւորգ Կոստանյանը իր բրիֆինգի ժամանակ արդարացրել եւ ճանապարհել է տուն այդ բռնարարքի հեղինակին։ Եթե լինի հանրապետական, իրենք կբացահայտեն, հանրապետականները շատ պաշտպանված են»,- ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում