Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է

Հասարակություն
snow-road

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի, Ապարանի, Արթիկի,Գավառի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն