Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջավախահայերը խնդիր ունեն հայ-վրացական սահմանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a99e58fc71eed1180453d7148d3fa667

Հայաստանի քաղաքացիություն ունեցող ջավախահայերը հայ- վրացական սահմանն անցնելիս խոչընդոտների են հանդիպում։ Վրաստանի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո ուժի մեջ է մտել նոր օրենք, որով Վրաստանում նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրյա քաղաքացիները կարող են երկրում գտնվել 180 օրվա ընթացքում՝ 90 օր: «Խնդիրը հետեւյալն է, որ եթե ուզում են 90 օրից ավել գտնվել Վրաստանում, պետք է կացության հարցը լուծեն, ըստ օրենքի, իսկ դա իրենից ներկայացնում է եւ գումարային մաս, եւ միեւնույն ժամանակ փաստաթղթերի ձեւակերպում»։ Նոր պայմանները հատկապես անհարմարություններ են ստեղծել այն ջավախահայերի համար, ովքեր գործնական նպատակներով են այցելում Հայաստան։ Վրաստանի քաղաքացի, Երեւան-Ջավախք միկրոավտոբուսի վարորդներից մեկը, ով չի ուզում, որ իր անունը հրապարակվի, մեզ հետ զրույցում ներկայացրեց իր գործընկերների առջեւ ծառացած խնդիրը։ «Օրինակ իմ ընկերը 12 տարիա էս գծի վրա գնում- գալիսա, ինքը Վրաստանի ավտոյովա, բայց հայկական պասպորտովա, հիմա ինքը չի կարում գա, պետքա 90 օր մնա Երեւանում, նոր գա Վրաստան»։ Եթե խնդիրը չլուծվի, ջավախահայ Հայաստանի քաղաքացիները պետք է երկարաժամկետ վիզա ստանան, որը նույնպես այսօր խնդիր է նրանց համար։ «Ճիշտ կլիներ գոնե էդ 90 օրից հետո վիզա տային, էդ էլ չեն անում, երեւի միտումնավորա, արդեն չգիտեմ»։ Խնդիրը այսպես չի մնա՝ հանգստացնում է վրացագետը։ Մեր հարեւաններն իրենք շահագրգռված կլինեն օրենքը հարմարեցնել երկրի առանձնահատկություններին։ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հովիկ Աբրահամյանը բարձրացրել է այս հարցը, որին ի պատասխան Վրաստանի վարչապետը ասել է, թե մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտը խնդիրը կլուծվի օտարերկրյա, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար: Իսկ եթե խնդիրը չլուծվի, ապա ՀՀ քաղաքացիները ժամկետը լրանալուց հետո կշարունակեն անցակետում վճարել 180 լարի տուգանք։