Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանը՝ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին

Քաղաքականություն
83903fa6580ab5a86b865b12b9d394ef

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ. Նախախորհրդարանի քարտուղարությունը խստորեն դատապարտում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը: Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել եւ ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ: Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարեւոր է համարում բռնությունների կանխարգելման եւ արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձեւավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով՝ անկախ նրանց քաղաքական եւ գաղափարական տարբերություններից: 12.12.2014 թ.