A
A
Հովիկ Աբրահամյանն իր նման ասուլիս կանի
Դրամի արժեզրկման եւ դոլարի արժեւորման ֆոնին արդյո՞ք հնարավոր է, որ բարձրանա գազի գինը. հարցին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կարճ պատասխան է տվել. «Եկեք խոսակցություններով չուղղորդվենք»։ «Նաիրիտ»-ի հարցը եւս չի կարողանում շրջանցել վարչապետը, թեեւ այդ խնդիրը չի առաջացել նրա պաշտոնավարման տարիների ընթացքում. այդ տարիներին վարչապետ է եղել Տիգրան Սարգսյանը։ «Ես չէ, որ պետք է գնահատեմ, ուղղակի այսօրվա առկա խնդիրներին մենք փորձելու ենք տալ լուծում։ Մեր խնդիրն է ոչ թե նայել անցյալին, այլ ապագային»,- ասաց նա։ Հարցին՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նման տարեվերջյան ասուլիս կհրավիրե՞ք, պատասխանեց. «Ես կլինի՞ իմ նման ասուլիս անեմ»։