Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան բանավիճում է ինքն իր հետ

Քաղաքականություն
a094ce04050c1ecf6c3738dc3bca1ddd

Ազգային ժողովը նիստերի դահլիճում այսօր անցկացնում է «Աշխարհն առանց ցեղասպանությունների» ցեղասպանության իրավական հարցերին նվիրված խորհրդարանական լսումներ: Լսումներին ներկա Ուրուգվայի հանրապետության փոխնախագահ, Ուրուգվայի սենատ Դանիլո Աստորին նկատեց՝ առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց նաեւ առանց հիշողության չկա նաեւ ապագա: Իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով՝ ցեղասպանության խնդիրը, որ կա այսօր, մեզ՝ հայերիս համար անվտանգության խնդիր է: Իսկ ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝  դժբախտաբար, Թուրքիան այսօր իրականացնում է ժխտողական քաղաքականություն, քանի որ չեն կարողանում հաշտվել իրենց պատմության հետ. «Գալու է այն ժամանակը, որ ոչ միայն թուրք մտավորականներն են ծնկի իջնելու՝ որպես հիշատակի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերին, այլ նրանց ղեկավարներն էլ կգիտակցեն, որ իրենց նախորդները ցեղասպանել են ժողովուրդների՝ ոչ միայն հայերի, այլեւ հույների եւ ասորիների»: Նա նաեւ նշեց, որ շուտով օրենսդրական նախաձեռնություն են պատրաստում այդ մասին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ նշեց, որ Ցեղասպանության հետեւանքներն այսօր շարունակվում են՝ ՀՀ սահմանները փակ են, Թուրքիան տարեկան մեզ հասցնում է միլիարդավոր դոլարների վնաս. «Այսօր Թուրքիայում ինքնության ճգնաժամ է: Բոլորը պահանջում են ազգային փոքրամասնությունների իրավունքների ճանաչում»: Ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ Թուրքիան այսօր բանավիճում է ինքն իր հետ. «Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., տեղի է ունեցել անկախ կրոնից ու էթնիկ ծագումից: Դա բացարձակ սուտ է»: Եվրոպայի հրեական ֆորումի պատվավոր նախագահ Շիմեն Սամուելս Հրեայի խոսքերով էլ՝ այս խորհրդարանական լսումները հանդիպում է երկու հին ազգերի միջեւ. «Մենք եկել ենք լսելու ու սովորելու: Մենք եկել ենք այստեղ՝ ձեր կողքին լինելու: Կարծում եմ, երբ գա ժամանակը, դուք էլ կլինեք մեր կողքին»: