Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես իմ գլխին ոչ ոք չունեմ. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
аanush-artak

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, խոսելով ԵՏՄ անդամակցության պայմանագրի՝ ԱԺ վավերացման մասին, շեշտեց, որ ինքը չի կիսում այն տեսակետը, թե ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի նախագահը դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարող է ձեր նախագահը Վլադիմիր Պուտինն է. դուք ասում եք մեր նախագահն է։ Եթե մտնում ենք ԵՏՄ, չգիտես ինչի մեր ինքնիշխանությունը վերացնող բան կունենանք մեր գլխին»,- ասում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Հանրապետական պատգամավորն էլ հակադարձում է. «Ես չգիտեմ՝ դուք ձեր գլխին ինչ կունենանք, ես իմ գլխին ոչ ոք չունեմ։ Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն է։ 18 թվականից հետո ՀՀ-ն կունենա այլ նախագահ, ես կհարգեմ այդ նախագահին»,- ասաց Արտակ Դավթյանը։ Եզրափակելով քննարկումը՝ տիկին Սեդրակյանը նշեց. «Մենք գտնվում ենք քաղաքական ֆիկտիվ միությունում, որի օգուտները ես չեմ տեսնում»: Նրա համար անհասկանալի է, թե ինչու այդ փաստաթուղթն ըստ էության չքննարկվեց Տիկին Սեդրակյանը նաեւ հարցրեց ռուսական 500 միլիոնանոց վարկի մասին. հարցին՝ այն տեղ հասա՞վ, պարոն Դավթյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: