Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչեւ իշխանափոխություն չանենք, արտաքին քաղաքականություն չենք կարող անել» (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi1

Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը ԵՏՄ պայմանագիրը վավերացնելը դավաճանություն չի համամարում. «Դավաճանությունը այն էր, որ իշխանություններին թողեցինք մնան, եվրոպացիների հետ տուն–տունիկ խաղան։ Ես կողմնակից եմ միասնական պայքարի։ Մեզ մոտ ամեն մեկը իր քաղաքական շահով առաջ գնաց, դրա համար այս օրին ենք։ Մենք մինչեւ իշխանափոխություն չանենք, արտաքին քաղաքականություն չենք կարող անել։ Եթե սա տնտեսական համաձայնագիր է, ապա Հայաստանը միանալու շարժառիթ չունի»։ Պարոն Մարտիրոսյանը կարեւորում է արտահերթ նախագահական ընտրությունները։ «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ Լիանա Զուրաբյանը կազմակերպեց մի փոքր ասմունքի երեկո։ Միացավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ասմունքելուց հետո ելույթ ունեցավ Դավիթ Սանասարյանը՝ ասելով. «ԵՏՄ պայմանագիրը վավերացնելը ամոթ է ոչ թե կոճակ սեղմողներին, այլ ամոթ մեզ, որ չկարողացանք  կանգնեցնել ընթացքը»։