Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր գիտությունը եւս մտնում է ԵՏՄ

Հասարակություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացնելուն պես աշխուժություն է նկատվում գիտության ասպարեզում։ Խորհրդային չորս երկրները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը համագործակցելու են. այս մասին այսօր հայտնեց Նորամուծության և ձեռնարկության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը։ Համագործակցությունը լինելու է գիտության և տեխնիկայի բնագավառում։ «Այս երկրները առաջին անգամ են համագործակցում, և եթե հաջող ընթանա, մյուս տարի կհամախմբվեն Բելառուսում»,- նշեց   Բելառուսի գիտությունների ազգային խորհրդի անդամ Անդրեյ Իվանեցը։ Այն հարցին, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ի՞նչ առավելություն կտա, Իվանեցը պատասխանեց, որ մեծ հնարավորություններ կտան, և Հայաստանը ձեռք կբերի ավելի մեծ հնարավորություններ գիտության, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։ Այս ծրագիրը նախատեսված է երիտասարդների համար, և մասնակցում են միայն գիտնականներ, ովքեր հաջողություններ են ունեցել գիտության բնագավառում։ Ի դեպ, հանդիպման աշխատանքային լեզուն ռուսերենն էր։