Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեգենդներ ու առասպելներ` ըստ Գուրգեն Արսենյանի (տեսանյութ)

Քաղաքականություն
8fbb21e8b878fe294774d8084c82fadc

ԱԺ-ում այսօր, խոսելով ԵՏՄ պայմանագրին միանալու մասին, ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ հիմա ինքը կխոսի իր՝ Միավորված աշխատանքային կուսակցության անունից, որը միանշանակ կողմ է եւ պաշտպանում է այս համաձայնագիրը: Նա նշեց, որ ԲՀԿ խմբակցության անունից տեսակետն առանձին կհնչի: Ապա, ինչպես պատգամավորը նշեց, նա անցավ իր ելույթի գեղարվեստական մասին: Պարոն Արսենյանը սկսեց թվարկել, իր խոսքերով, ՀՀ նորագույն պետության պատմության միֆերն ու առասպելները. «Դրանք եղել են մարդկանց ուղեղները շփոթացնելու համար: Եթե մի քիչ հեռվից սկսենք, ապա մենք մեզ պատկերացրել ենք որպես համաշխարհային առաքելություն իրակացնելու ֆորմատը: Սակայն այդ ընթացքում չէինք պատկերացնում, որ դա հայ ժողովրդին բերելու էր, հասցնելու աշխարհի ամենաթշվառ ժողովուրդների շարքին: Այդ առասպելներից է «Նաիրիտ»-ի շահահագործումը, հայկական աշխարհի կառուցումը եւ այլն: Բնակչությանը կերակարել են լեգենդներով ու առասպելներով, իսկ կուշտ լինելու համար աշխատել է  պետք»: Ըստ նրա, այսօր մենք վավերացնելով այս պայմանագիրը՝  հսկայական ու երկարաժամկետ ռեսուրս ենք տալիս մեր հայրենիքին. «Ինչպես նաեւ՝ աշխարհին ապացուցելու ենք, որ չենք վերածվել ոչ գործունյա ազգի: Ժամանակն է դասեր քաղելու մեր նորագույն պատմությունից ու գնալ այն ճանապարհով, որը բնորոշ է մեր էթնոսին՝ ստեղծել, արարել»: