A
A
Գռոզնիում գրոհայիններից յոթը սպանվել են
Այս գիշեր Գռոզնի քաղաքում ահաբեկիչները կրակ են բացել տպագրատան վրա։ Շենքն ամբողջովին այրվել է, ու վերանորոգել այն հնարավոր չէ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Գռոզնի քաղաքի վրա հարձակում գործած գրոհայիններից յոթը սպանվել են. ըստ նրա՝ գրոհայինները պլանավորում էին հզոր ահաբեկչություն կազմակերպել։ BBC-ն հաղորդում է, որ գիշերը ահաբեկիչները կրակ են բացել ոստիկանների վրա։ «Մենք ստացել ենք օպերատիվ տեղեկատվություն զինված կասկածելի մի խմբավորման մասին»,- հայտնել է Կադիրովը։ Իրավապահները փորձել են կանգնեցնել նրանց մեքենան, սակայն այնտեղից կրակ են բացել, ու 3 իրավապահ զոհվել է։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում