Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ սպասել ռուս-թուրքական համագործակցությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
putin_i_erdogan_342

Ռուս- թուրքական հարաբերությունների ամրապնդումը կարող է Հայաստանի համար թանկ արժենալ։ Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանին անհանգստացնում է , որ Թուրքիան փակ է պահում սահմանը, բայց դա չի խանգարում մեր ռազմավարական գործընկերոջը հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ. «Մի կողմից մենք դառնում ենք ԵՏՄ –ի անդամ, ռուս-թուրքական դաշինքը նոր եռանդ է ստանում, մենք մեր քաղաքականությունը փոխում ենք, սա 90 տոկոսով համընկնում է այն դեպքերին, ինչ 20 թվականին եղավ»։ Ենթադրել, թե Անկարայում տեղի ունեցած Պուտին- Էրդողան հանդիպումը Հայաստանի համար ճակատագրական կլինի,   անիմաստ է՝ կարծում է դիվանագետ Արման Նավասարդյանը։ Ըստ նրա՝ երբ երկու մեծ պետություններ ընդհանուր հայտարարի են գալիս, դրանից վնաս չի կարող լինել։ Հայաստանը պետք է պահանջատեր լինի ու այդ դեպքում նման հանդիպումներից բացասական հետեւանքներ սպասելն անիմաստ կլինի։ Սա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքն է. «Հիմա խնդիրը ինչի մեջ չի, այլ ինչպեսի մեջա, եւ այդ ինչպեսի մեջ մենք պետք է կարողանանք մեր շահերին պահանջատեր լինել եւ որ մեզ վնաս չլինի դրանից»։