Ինչքան դեռ կարժեզրկվի ազգային արժույթը (տեսանյութ)
Ի՞նչ է լինելու դրամի հետ, ինչքան դեռ կարժեզրկվի ազգային արժույթը. պատգամավորների հետ հարցուպատասխանի շտապող վարչապետը հասցրեց միայն ասել. «Դուք մի խուճապի մատնվեք»: Արդեն նիստից հետո նա վստահեցրեց` իրենք հետեւում են գործընթացներին. «Մեզ համար կարեւոր է, որ տնտեսության բոլոր ճյուղերը այդ հնարավորությունից օգտվեն, կարեւորը որ գնաճը լինի իրատեսական եւ ՏՄՄՊՀ-ի մոնթիորինգ են իրականացրել, այն 5 տոկոսի շրջանակներում է,որը ես նորմալ եմ համարում»,- ասում է Հովիկ Աբրահամյանը: Ըստ վարչապետի՝ պետք չէ դա կապել տնտեսական ներքին զարգացումների հետ, մեղավորը տարածաշրջանային վայրիվերումներն են. «Եւ կարծես թե մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց դա որեւէ խնդիր չկա, ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին եւ համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը դա կկանոնակարգվի»: Լրագրողները կառավարության մյուս անդամներին էլ հարցեր ունեն։ ՀՀ տնտեսության մեկ այլ խնդրահարույց հարցի` «Նաիրիտ» գործարանում սպասվող կրճատումների մասին՝ Երվանդ Զախարյանի պատասխանը խուսափողական էր: «Կրճատումերի մասը, դա ընդհանուր խորհրդի հարց է: այդ հարցով նախարարությունն ընդհանրապես չի զբաղվում»: Իսկ չվճարված աշխատավարձերի մասով նախարարը հպարտորեն ասաց` մեկ ամսվա աշխատավարձն արդեն վճարված է, 2-րդ մասը կլինի մինչեւ դեկտեմբերի կես` հաշվի առնելով տոնական օրերը. «Ամբողջությամբ մարում տեղի չի ունենալու:Մենք սպասում էինք, որ բաժնետոմսերի կառավարության հանձնման արարողությունը կավարտվի մինչեւ դեկտեմբեր, մենք իրավական դատում հնարավորություն կունենայինք վճարելու: բայց այսօր մենք այդ հնարավորությունները չունենք»: Նաիրիտցիները այլեւս կառավարությանը չեն հավատում, նրանք իրենց խնդրի լուծումը սպասում են Սերժ Սարգսյանից։ Վաղն էլ հավաքվելու են Նախագահականի դիմաց։