Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք հիմա ազատության եւ ստորաքարշության ընտրություն ենք կատարում. բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

ԵՏՄ պայմանագրին միանալը բախտորոշ պահ է: ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրան զարմացնում է այն հանգամանքը, որ ինչ-ինչ նկատառումներով դահլիճում որոշ պատգամավորներ փորձում են սեւը սպիտակ ներկայացնել. «ԵՏՄ անդամակցելով մենք այլեւս չենք ունենալու նույն եկամուտներն ու նույն աշխատավարձերը, քանի որ ՌԴ-ն հիմա պատժամիջոցների տակ է: Մենք հիմա Ազատության եւ ստորաքարշության ընտրություն ենք կատարում: Ազատությունը պայմանագրով կամ օրենքներով ձեռք չես բերում, Ազատության ոգին մեր ժողովրդի սրտերում է: Այն ծնվել է 1988թ., իսկ քվեարկելով այս պայմանագրի օգտին` մենք սպանում ենք ազատության ոգին: Ազատության ոգին սրտերում չկրող ժողովուրդը չի կարող անկախ լինել: Ես դեմ եմ քվեարկելու այս նախագծին. այն անընդունելի է մեր երկրի համար ու այն հղի է բազմաթիվ վտանգներով մեր երկրի համար: Կոճակը սեղմելիս ընտրեք ձեր ազատությունը»: Արտահերթ ելույթով հանդես եկավ Էդուարդ Շարմազանովը` պաշտպանելով ԵՏՄ միանալու գաղափարը. «Զգացմունքային գնահատականները սպասելի էին, սակայն բնական չեն նաեւ չափից ավելի իրականության ուռճացումը: ԵՏՄ պայմանագրով մենք ձեռք ենք բերում ՀՀ եւ ԼՂՀ անկախության տնտեսության զարգացման ամրապնդում»: Այնուհետեւ նա մեկ առ մեկ անդրադարձավ մինչ այդ հնչած ելույթներին` փորձելով ներկայացնել հակափաստարկներ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու ԵՏՄ պայմանագրին միանալու նախագծին ու կոչ արեց բոլոր պատգամավորներին` քվեարկելիս պատասխանատվություն զգալ իրենց սերունդների ու ՀՀ-ի ապագայի նկատմամբ: «ՀՀ-ն այն է, որ ով ինչ ուզում ու ով ինչից ուզում խոսում է, դա բնականաբար լավ է` չակերտների մեջ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: