Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Արծրունին ներկայացնում է իր նոր ալբոմը

Մշակույթ
vahan_artsruni1

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, ամփոփելով երկամյա ակումբային համերգային փուլը /մոտ 60 համերգ/, այսօր ներկայացնում է իր նոր ձայնասկավառակը, որը ներառում է կենդանի կատարումներ համերգներից: Այն հիմնական հինգ համերգային ֆորմատների մեջ, որոնցով նա ներկայացրել է իր ստեղծագործությունները այս ժամանակահատվածում՝ ակուստիկ դուետից, կամերային կատարումից ընդհուպ մինչև գործիքայի պրոգրեսիվ ռոկ: Ձայնասկավառակը ներկայացնում է հանդիսատեսի կողմից առավել սիրված հին և նոր ստեղծագործություններ՝ երգեր և գործիքային պիեսներ: ՛՛LIVE-2014՛՛-ը հեղինակի թվով 14-րդ ալբոմն է: