Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախիջևանում սերն արգելել են. Առավոտ

Քաղաքականություն
սեռ

Նախիջևանում ոստիկանությունը սիրահարների նկատմամբ որս է սկսել: Տեղի ուսանողները պատմում են, որ իրավապահները սկսել են հետապնդել ոչ միայն այն զույգերին, որոնք ձեռքերը բռնած են քայլում, այլև նրանց, որոնք պարզապես կողք կողքի են գնում, գրում է «Հաքքին.ազ»-ը: Երիտասարդներն ասում են, որ սկզբում իրենց անպատվում են փողոցի հենց մեջտեղում, այնուհետև տանում ոստիկանության բաժին ու ամուսնության, նշանված կամ հարաբերությունների մեջ լինելու հաստատող փաստաթղթեր պահանջում: Պարզ է, որ նշանադրության կամ սիրային հարաբերությունների մեջ գտնվելու փաստաթղթեր չեն կարող լինել, սակայն այդ թղթերը չներկայացնելու դեպքում նրանց սպառնում է կամ խոշոր չափի տուգանք կամ մի քանի օրվա ազատազրկում: Ուսանող Բադալ Օմարովը, որի անունը փոխված է, ասում է, որ այդ նորարությունները կապված են ոստիկանության պետի փոխարինման հետ. «Մենք չենք կարողանում մեր կուրսի աղջիկներից դասագիրք վերցնել, մենք վախենում ենք նույնիսկ գիրք վերցնելու նպատակով հանդիպել նրանց հետ փողոցում: Միանգամից ձեզ սարքում են «սիրահարներ» կամ «անբարոյականներ»: Մանրամասներն՝ այստեղ