Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանական կողմի գործողությունները անմարդկային են». Կոմանդոս (տեսանյութ)

Քաղաքականություն
a7bMkqSd5EY

ԵՊՀ-ում այսօր անցկացվեց զեհված ազատամարտիկներ Ներսես Բարբարյանի, Ալեքսան Ասատրյանի եւ Պետրոս Ղեւոնդյանի 50- ամյակներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը։ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վարդանյանը, խոսելով զոհված ուսանող ազատամարտիկների մասին, ասաց. «Ճիշտ է, իրենք մեկ-մեկ բացակայում էին, մեկ-մեկ 2 էին ստանում, բայց համեստությամբ փայլում էին, եւ հենց այդ համեստության մեջ է իրենց ուժը, որը եւ փոխանցվել է այօրվա ուսանողներին»։ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի զոհված ուսանող ազատամարտիկներին նվիրված միջոցառմանը ներկա էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով միջոցառման ավարտից հետո, «Ա1+»-ի հետ զրույցում խոսեց նաեւ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հայկական ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհված օդաչուների մարմինները կվերադարձվեն, երբ հարկ համարեն։ Արկադի Տեր-Թադեւոսյանը ադրբեջանական կողմի արարքը բնորոշեց որպես անմարդկային երեւույթ, եւ, կարծում է, որ միջազգային կառույցները կարող են այս հարցերը համակարգել։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Արտաշատի կապի զորամասի զինվորները, որոնք պարեցին ոչ միայն միջոցառմանը, այլեւ հետո՝ ԵՊՀ բակում, բայց արդեն ինքնաբուխ։