Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

Պաշտոնական
Hovik-Abrahamyan12-e1351862383452

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հանդիպում: