Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը կհրավիրի արտահերթ նիստ

Քաղաքականություն
eryak1-472x265

Ոչ իշխանական եռյակը նախատեսում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու եւ հարյուր տոկոսանոց ընտրակարգին անցնելու վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ հարցի շուրջ խորհդրակցել են նաեւ ՀՅԴ-ի հետ. «Քանի որ ինչ-որ առումով նրանք եւս այդ կետի սեփականատերն են: Դրա իմաստը հետեւյալն է՝ եթե իշխանությունները հայտնում են պատրաստակամություն քննարկել մեր ներկայացրած 12 կետը, մենք այդ քայլն  անում ենք: Դրանից կերեւա՝ արդյոք իշխանություններն իրենց խոստումը կատարում են, թե ոչ: Մեր նպատակն է՝ կամ հասնել հաջողության այդ հարցում, կամ ապացուցել իշխանությունների խոսքերի դատարկությունը»: Թե երբ կլինի արտահերթ նիստը,  կասվի  եռյակի մյուս նիստին: