«Պետք է պատժվի ուղղաթիռներին զորավարժության ուղարկողը» (տեսանյութ)
Հայկական ուղղաթիռի խոցումից հետո Արշակ Սադոյանը լուրջ մտահոգություն ունի, որ պատերազմը Ղարաբաղ- Ադրբեջան սահմանին կարող է վերսկսվել. «Մենք պետք է հասկանանք, որ կա մեկը, որ շատ է ուզում վերսկսել պատերազմը։ Ու հենց այդ մեկն էլ տրամադրել է զենքը Ադրբեջանին»։ Արշակ Սադոյանը նկատի ունի Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ, ըստ նրա,պատերազմի ամենամեծ շահագրգիռը հենց այդ պետությունն է. «Արդեն 5 մլրդ դոլարի զենք են վաճառել, ու ուզում են էլի մի 5 մլրդ աշխատեն, իսկ դրա համար մի բան է պետք՝ պատերազմ»։ Այս կարծիքի հետ համաձայն չէ Գուրգեն Եղիազարյանը։ Նա միայն կարեւորում է փաստը, որ զոհվել են հայ սպաներ. «Ով ուզում է զենքը վաճառած լինի՝ Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն փաստը մնում է փաստ։ Պետք է քրեորեն պատժվի այն մարդը, ով ուղարկել է նրանց այդտեղ զորավարժությունների»։ Երկու բանախոսները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, ինչի արդյունքում թեժ բանավեճ սկսվեց։ Մանրամասնները՝ տեսանյութում։