Պատգամավորը չի հասկացել՝ կանանց նպաստներն ի վերջո կպակասե՞ն
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին չեն գոհացրել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նոր փոփոխությունները: Այսօր նա ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց, որ այն լի է հակասություններով, ու գլխավոր խնդիրը չի լուծում. «Հղի կանայք ոտքի են ելել ու ասում են՝ մեր հաշվին չաշխատողներին նպաստներ մի տվեք: Հիմա ուզում եմ հասկանալ՝ նրանց նպաստները պակասելո՞ւ են, թե ոչ. ես կարծում եմ՝ պակասելու են: Ակնհայտ է, որ վատանում է հղի կանանց սոցիալական վիճակը»: Աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ պատգամավորի հարցադրումները պետք է արվեին այս օրենքի հանրային քննարկումներին. «Ինչ դուք ներկայացնում եք, օրենքի այս նախագծի հետ կապ չունի: Իրական աշխատողին իր աշխատավարձին համապատասխան կտրվի նպաստ, իսկ չաշխատողին՝ պետության հնարավորությունների սահմաններում, որպեսզի, այսպիսով` արգելափակենք զարտուղի ճանապարհներով գումարներ շորթելը»: Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունները գործարկվելու են 2016թ., իսկ եկող տարի ուղղակի հետեւելու են, թե ինչպես է այն իր ազդեցությունն ունենալու: Նախարարը նաեւ նշեց, որ հանրապետությունում կա 400 գործատու, որոնք ունեն մեկ մլն բազային աշխատավարձով հղի կին աշխատակից, նրանց թիվը կազմում է շուրջ 40 հազար: