Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը լուսացրել է ԵԱՀԿ գրասենյակի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-sanasaryan

Դավիթ Սանասարյանը այս գիշեր անցկացրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց։ Հիշեցնենք, որ նա նոյեմբերի 17-ից հացադուլ էր սկսել` պահանջելով, որ միջազգային կառույցը նպաստի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտմանն ու երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձմանը. «Կարծում եմ, որ հենց այս կառույցն է, որ պետք է լուծի հարցը»։ Երեկ նրան մոտեցել էր փոխդեսպանը, իսկ դրանից հետո այլեւս ոչ ոք ԵԱՀԿ գրասենյակից «Ժառանգության» մամուլի խոսնակին չի մոտեցել։ Դավիթ Սանասարյանին խոստացել էին, որ իր պահանջը կփոխանցեն Վիեննայի գրասենյակ։ «Երեկ երեկոյան ԵԱՀԿ-ի կայքում իմ պահանջը արդեն տեղադրված էր»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքով՝ գիշերը ցուրտ է եղել, բայց վրանի անհրաժեշտություն նա դեռեւս չի զգում. «Երբ զգամ, որ երկարում է հացադուլը, կդիմեմ ոստիկանությանը՝ վրան դնելու համար։ Եթե թողնեն, թողնեն, ոչ՝ ոչ։ Չեմ պատրաստվում դրա համար վիճել։ Անգամ, եթե վրան չլինի, ես միեւնույնն է՝ մնալու եմ այստեղ»։ Դավիթը նշեց նաեւ, որ հացադուլը անժամկետ է լինելու. «Ես կմնամ այստեղ այնքան, մինչեւ տղաների դիերը կարողանան դուրս բերել»։