Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլոբալ երաժշտական պայքար. Նոր մրցույթ Հարավային Կովկասում

Մշակույթ
GBOB-CAUCASUS

Վրացական JAM! Events ընկերությունը հայտարարում է Հարավային Կովկասում GBOB( THE GLOBAL BATTLE OF THE BANDS) (խմբերի գլոբալ երաժշտական պայքար) միջազգային նախագծի մեկնարկի մասին: Նախագծի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում կկայանա հարավկովկասյան երկրների մասնակիցների պայքարի եզրափակիչ փուլը: Մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երաժշտախմբերը։ Սա միջազգային երաժշտական շուկա մուտք գործելու, համաշխարհային հյուրախաղեր ունենալու, հայտնի երաժշտական պրոդյուսերների կողմից նկատվելու եւ ձայնագրման հեղինակավոր ստուդիաների հետ պայմանագիր կնքելու բացառիկ հնարավորություն է: Մասնակցել կարող են ցանկացած ոճի մեջ ստեղծագործող, ցանկացած թվով անդամներից կազմված խմբերը` առանց տարիքային սահմանափակման: Մասնակցության գլխավոր պայմանը` կենդանի հնչողությամբ ելույթն է: Իսկ հաղթողները հետագայում հնարավորություն կունենան ներկայացնել Հարավային Կովկասը GBOB - THE GLOBAL BATTLE OF THE BANDS միջազգային մրցույթում, որը տեղի կունենա 2015 թվականի մարտի 8-ին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Հայտագրվելու եւ հավելյալ տեղեկատվության համար այցելեք http://jam.ge/gbob/