A
A
Լուսանկարի վարպետը
Ֆոտոլրագրող Ռոբերտ Կարապետյանի զրույցակիցն է Երևանի ճանաչված լուսանկարի վարպետ, ՀՀ Մշակույթի նախարարության «Ոսկյա» մեդալակիր՝ Պողոս Պողոսյանը
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։ - Պողոսյանների գերդաստանի բոլոր անդամները 1913թ․ Թուրքիայից գաղթել են Հայաստան։ Հեց այստեղ էլ իմ հայրս ու մայրս ծանոթացել են և ամուսնացել ։ Դեռ նոր էր սկսվել Մեծ Հայրենականը, երբ ես ծնվեցի՝ դա 1941թվականն էր ։ Սովորել և ավարտել եմ Երևանի Նար- Դոսի անվան միջ․դպրոցը - Երբվանի՞ց եք հրապուրվել լուսանկարչությամբ։ - Լուսանկարչությամբ ես հրապուրվել եմ դեռ մանկուց ։ Ամեն անգամ, երբ որևէ մեկի ձեռքին լուսանկարչական խցիկ էի տենում, գնում ու կանգնում էի դրանց կողքին և նայում էի, թե ինչպես են նկարում ։ Մայրս էլ նկատում է, որ ես շատ եմ հետաքրքվում ապարատով, իր ստացած թոշակից գումար է հատկացնում և ինձ համար գնում է ,,Սմենա,, տիպի լուսանկարչական խցիկ։ Դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր, որ ես իմ ձեռքը վերցրեցի այդ փոքրիկ ապարատը ։ Դրանից հետո ես ընդունվեցի Երևանի պիոներ-դպրոցականների պալատի լուսանկարչական խմբակը, որի ղեկավարն էր Քաջիկ Սևանցյանը։ Լինելով հմուտ մասնագետ, իր ամբողջ գիտելիքները փոխանցում էր խմբակի սաններին ։ Մեկ տարի անցնելուց հետո Երևանում բացվեց դպրոցական լուսանկարիչների ցուցահանդես, որին մասնակցեցի նաև ես, արժանանալով առաջին կարգի մրցանակի՝ նվիրելով ինձ «Ֆեդ» մակնիշի լուսանկարչական խցիկ։ - Որպես լուսանկարիչ- թղթակից որտե՞ղ եք աշխատել։ - Դեռ լուսանկարչական խմբակը չավարտած՝ ես սկսեցի աշխատել«Ռյա Թազա,» ( Նոր ուղի ) քրդական թերթում ։ Բայց քանի որ իրենք լուսանկարչի հաստիք չունեին, ես աշխատում էի հոնորարով: 1961թ․ Ես պաշտոնապես, որպես ֆոտո-թղթակից, սկսեցի աշխատել «Կոմսոմոլեց» թերթում, իսկ 1965թ․ ընդունվեցի «Հայրենիքի Ձայն» նորաբաց շաբաթաթերթ, որի գլխավոր խմբագիրն էր անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանը ։ Երբ իմ լուսանկարները տեսավ, ասաց, որ միայն ես պետք է լինեմ թերթի լուսանկարիչը ։ - Իսկ այժմ, խնդրում եմ, պատմիր Վիլյամ Սարոյանի մասին … - Դա 1976 թվին էր։ Գլխավոր խմբագիր Վահագն Դավթյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց՝ Երևան է ժամանելու ամերիկահայ անվանի գրող Վիլյամ Սարոյանը։ Դու պետք է ամեն օր լինես մեզ հետ ։ Դա իհարկե ինձ համար մեծ երջանկություն էր ։ ․․․Առաջին լուսանկաները Սարոյանը նայեց և մի կողմ դրեց՝ ասելով. «Ասիկա ես չեմ․․․»։ Բայց ես չվհատվեցի սկսեցի ավելի եռանդով լուսանկարել ։ Այդ օրը մենք գնում էինք Էջմիածին։ Խաղողի այգիների կողքով անցնելիս Սարոյանը վարորդին ասաց. «Կանգնեցրու մեքենան, ես պիտի խաղող գողնամ, և ասաց՝ ոչ մեկը հետս չգա»։ Բայց ես իրենից հետո իջա և այդ պահերը լուսանկարեցի, որից հետո մենք գնացինք Վեհափառի մոտ ։ - Ձեր բոլոր հանդիպուների ժամանակ որքա՞ն եք լուսանկարել։ - Երևի հազար կադրից ավելի․․․․ Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առիթով՝ 2008թ․ Ֆրեզնոյում տպագրվեց «Վիլյամ Սարոյան» գիրք- ալբոմը, որտեղ տպագրվել է 100 լուսանկար ։ Պողոս Պողոսյանը Երևանի գրեթե առաջին լուսանկարիչներից է, որը սկսեց զբաղվել գունավոր լուսանկարչությամբ ․․․ - Ես կասեի, որ դա մի տաժանակիր աշխատանք էր ։ Պատկերացնում եք, փորձնական մի լուսանկար ստանալու համար մթության մեջ պետք աշխատեիր մեկ ժամ ։ Այդ ժամանակ ես սկսեցի համագործակցել «Ավանգարդ» թերթի հայտնի լուսանկարիչ Վարազզդատ Սևոյանի հետ, և երկար քրտնաջան աշխատանքից հետո մենք հասանք մի արդյունքի, որը գոհացուցիչ էր՝ մեկ ժամվա տևողությունը մենք դարձրեցինք15 րոպե ։
ծծծ
- Այժմ խնդրում եմ պատմիր,, Էջմիածնի գանձերը,, գիրք ալբոմի մասին ․․․
- Նախ ասեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերքով ես սկսեցի նկարահանումները ` 1981թ. և այն ավարտեցի 1984թ.: Լուսանկարեցի մոտ 900 լուսպատկեր ( սլայդ ) ,որից գիրք-ալբոմում տպագրվեց՝ 600 լուսանկար ։ Այն ընդունվեց ժողովրդի կողմից և կարճ ժամանակում հրատարակված գրքերը սպառվեցին ։ Այնուհետև նույն տպաքանակով տպագրվեց ,,Հայկական Գորգեր,, գիրք ալբոմը, իսկ Ալեք Մանուկյանի պատվերով տպագրվեց Գանձարան ալբոմը ։ Վեջերս տպագրվեց նաև մեր ճարտարապետներից ՝ Ռաֆաել Իսրաելյանին նվիրված գիրք ալբոմը, որը նունպես շատ լավ արձագանք գտավ։
Այժմ աշխատում եմ,, Քանդակը ճարտարապետության մեջ,, թեմայով ։ Աշխատում եմ նաև ,, Մեծամորի հնագիտական թանգարանի,, նյութերի վրա՝ որից պետք է ստացվի հրաշալի ալբոմ։
- Վերջին հարցս՝ դու ծանոթ էիր Թուքիայի ամենահայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի հետ, որ ազգությամբ հայ է․․․
- Արա Գյուլերի մասին ես վաղուց լսել էի՝ նա խոշոր լուսանկարիչ է։ Իմ առաջին ծանոթությունս Մեծ Վարպետի հետ եղել է Երևանում՝ 1976թ․։ Ծանոթանալուց հետո մենք շատ մտերմացանք և 20 օր անընդմեջ իմ ավտոմեքենայով շրջեցինք գրեթե ամբողջ Հայաստանով։ Մեր երկրորդ հանդիպումը կայացավ 1978թ․իսկ երրորդը ՝ 2013թ․՝ կրկին Երևանում ։
2011թ․Երևանի,,Փարիզ,, սրճարանում բացվեց Պողոս Պողոսյանի Հոբելյանական ցուցահանդեսը նվիրված ծննդյան 70-ամյակին ։ Այդ օրը ՀՀ Մշակույթի նախարարությունը, անվանի լուսանկարի վարպետ Պողոս Պողոսյանին պարգևատրեց նախարարությա ոսկյա մեդալով ։
Պողոս Պողոսյանը ամուսնացած է , ունի կին, երեք աղջիկ և չորս թոռ ։
- Սիրելի Պողոս, ի սրտե շնորհավորում եմ քեզ, քո անցած փառահեղ ստեղծագործական ուղղու առիթով, ցանկանալով առողջություն և երկար տարիների կյանք, և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Քո վաղեմի բարեկամ և ընկեր՝ ֆոտո-լրագրող
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք