Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել. Ազատություն
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ Ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում,«Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Նախապես հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամները զոհվել են։ Անցած գիշեր համացանցում է հայտնվել ուղղաթիռի խոցման տեսանյութը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ տեսանյութում խոցվող ուղղաթիռը հայկական է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, թե հայկական ուղղաթիռը խփվել է պատասխան կրակով, երբ գրոհում էր ադրբեջանական բանակի դիրքերը։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում