Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ տեղակալը չի մեկնաբանում կատարվածը. կլինեն հայտարարություններ

Քաղաքականություն
big_a87dc0ca1d4aab655a9aa07f8ff5e871

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր կառավարության նիստից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ «Ես խնդրում եմ, այսօր այդ օրը չի, կլինեն բոլոր հայտարարությունները, մինչեւ երեկո սպասեք, կլինեն»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ռմբակոծության հետեւանքով զոհվել են անձնակազմի 3 անդամները։ Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Իսկ այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների» օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին։