A
A
Ուղղաթիռի խոցումը հակամարտության սրման ռիսկ է պարունակում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Արմենպրես
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը դիտարկում է որպես լուրջ խնդիր, որը կարող է կտրուկ սրել հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդարանում լսումների ժամանակ Զանիերը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ է խոցվել, ինչը ներկայացնում է հակամարտության կտրուկ սրման լուրջ ռիսկ»: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Մանրամասներն՝ այստեղ