Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ կասկած չկա, թե եռյակը կքանդվի»

Քաղաքականություն
levoncarukyanraffi

Ոչ իշխանական ուժերի հանրահավաք, բնականաբար, լինելու է: Եռյակի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ նշելով, որ նիստը եղավ կառուցողական ու արդյունավետ: Նրա տեղեկացմամբ՝ քննարկել են հիմնականում կազմակերպչական հարցեր ու առաջիկա անելիքները. «Համաժողովրդական շարժման գրասենյակների մասին էր հարցը, թե ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ կլինեն ու հանրային ինչ միջոցառումներ: Վերջնական որոշումը կկայացվի երկու օր անց, քանի որ կուսակցություններն իրենց ներսում եւս քննարկումներ են ունենալու: Մենք դադար չէինք վերցրել»: Ըստ նրա՝ ի հեճուկս շատ ցանկությունների, եռյակը չի պառակտվի. «Եռյակում տարբեր ուժեր են ու նորմալ եմ համարում, որ յուրաքանչյուրը տեսակետ ունի տարբեր հարցերի շուրջ: Եռյակի կենսունակության համար կարեւոր է ոչ թե այն, որ կան տարբեր կարծիքներ, այլ կարեւորն այն է, թե որքանով է ունակ եռյակը հաղթահարելու կարծիքների տարբերությունն ու վերջնական որոշման հանգել: Մենք վերջնական կոնսենսուսի կգանք: Որեւէ կասկած չկա, որ Եռյակը կքանդվի»: Նիստին մասնակցում էին ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, իսկ «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: