A
A
ՀՀ-ում կստեղծվի ՆԳ նախարարություն. Արմենպրես
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ջերմուկում լրագրողներին ասել է, որ վերստեղծվելու է Ներքին գործերի նախարարությունը: «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր են կատարելու դրանց վերամիավորման համար: Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի Ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ», – Աբրահամյանի խոսքերն է մեջբերել է«Արմենպրես»-ը: