Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի գործը մակագրվել է Վճռաբեկի դատավորին

Քաղաքականություն
Volodya-Avetisyan5

Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի գործը մակագրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանին։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել խարդախության մեջ։ Վճռով հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի նաեւ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Իսկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել դատավճիռը։ Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն կեղծ է։ Նա առաջինն էր բարձրաձայնել ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։