A
A
Այսօր կնշանակվի Վայոց ձորի մարզպետ (տեսանյութ)
Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն այսօր կնշանակվի Վայոց ձորի մարզպետ։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում։ Այն զբաղեցնում է օրակարգի 38-րդ հարցը։ Նախագիծը կներկայացնի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։ Նախկինում մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Էդգար Ղազարյանը, ով սեփական դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Այժմ նա նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։