Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով կարող է Հայաստանը հետաքրքրել Իսլամական պետությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
128992.640xp

Քարտեզի վրա գոյություն չունեցող «Իսլամական պետության» մարտիկները հստակ ասում են՝ իրենք ուզում են խալիֆայություն ստեղծել։ Նրանք սպառնում են եվրոպական լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն «Սա, ըստ էության, պանիսլամիզմի մի գաղափարախոսություն է՝ նորացված եւ ավելի ագրեսիվ, որն իր մեջ պարունակում է որոշակի ներուժ իր տակ բերելու բոլոր մոլեռանդ հավատացյալներին»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրանք գրոհում են խորհրդային արտադրության ինքնաթիռներով։ Առայժմ հարձակվում են Իրաքի եւ Սիրիայի քրդական եւ քրիստոնեական բնակավայրերի վրա, սակայն չեն թաքցնում, որ հողին են ուզում հավասարեցնել նույնիսկ Մուհամմեդի բնօրրանը՝ Սաուդյան Արաբիան։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ եթե միջազգային հանրությունը եւ գերտերությունները թույլ տան ծավալվի այդ շարժումը, սա իսկապես կբերի շատ մտահոգիչ պայթյունի այդ տարածաշրջանի մեջ։ Հայ քաղաքագետներն առայժմ հստակ չեն կարող ասել, թե ինչ վտանգ է ներկայացնում «Իսլամական պետությունը» մեզ համար։ Վտանգն ամբողջ տարածաշրջանինն է եւ այստեղ, ըստ մասնագետների, Թուրքիան էլ շահեր ունի՝ ուզում է քրդերի հարցը լուծել. «Իրենք ունեն իրենց աչքի առաջ միշտ քրդական գործոնը որպես իրենց համար սպառնալիք»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Իսլամական պետության» մեզ վերաբերող սպառնալիքը տեսնում է բոլորովին այլ երկրից, ընդ որում՝ ինքը հիշում է, թե ով էր երազում այդ Իսլամական պետություն ստեղծելու մասին. «Բրեժնեւի օրոք Ալիեւն այդ մտադրությունն ունեցել է Իսլամական պետություն ստեղծելու, արքունիք ստեղծելու»։ Ըստ պարոն Բաղդասարյանի, սա գոյություն չունեցող պետության կռիվ չէ գոյություն ունեցողների դեմ, սա կրոնական պատերազմ է, Հայաստանը նրանց հետաքրքիր է որպես իսլամի հետ ընդհանուր ոչինչ չունեցող տարածք. «Ամենահին քրիստոնյա ազգը հայ ժողովուրդն է, եւ մենք անմիջական մասնակցություն պետք է ունենանք։ Ինձ թվում է, որ ամենամեծ խնդիրը, որ մեր առաջ դրված է, կրոնի պաշտպանության խնդիրն է»։ Պարոն Բաղդասարյանը տեղեկացնում է, որ նրանք չեն գալու այստեղ Ղարաբաղի խնդիր լուծելու, նրանք պարզապես գալու են քրիստոնյաներին ոչնչացնելու. «Բնականաբար, մենք պետք է անհանգստություն ունենանք այդ խնդրում, որովհետեւ մեր հարեւաններին նայելով դուք տեսնում եք, թե մեր աշխարհագրական դիրքն ինչպիսին է, բայց ես չունեմ այդ անհանգստությունը, որ նրանք դա ստեղծում են Ղարաբաղի վրա հարձակվելու կամ Հայաստանի վրա հարձակվելու»։