Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուվեյթի և Հայաստանի փոխգործակցությունը կխորանա

Քաղաքականություն
quveyt

Նոյեմբերի 3-ին Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սաբիհն ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիները: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների միջև առկա երկկողմ փոխգործակցության մակարդակից` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի խորացնել համապատասխան գերատեսչությունների միջև շփումներն ու նպաստել միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը: Կողմերը կարևորեցին սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը: Ընդգծվեց փոխայցելությունների հաճախակիացման կարևորությունը: