Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավանդույթները խախտել ես, որ ի՞նչ անես». Արմեն Աշոտյան

Քաղաքականություն
a0cbf722e2a591e6ef55aebcd1162d3d

«Ես որքան հիշում եմ՝ ԱԺ-ում բյուջետային քննարկումների նիստը վարողները հարցեր չէին տալիս: Հիմա ավանդույթները խախտել ես, որ ի՞նչ անես, պարոն Մինասյան»,- այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը, դիմելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը նիստը ղեկավարողներից մեկն էր, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Պարոն Մինասյանն այսօր փոխարինում էր ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանին եւ որոշել էր ինքն էլ հարց ուղղել նախարարին: Ընդհանրապես, այսօր Արմեն Աշոտյանի տրամադրությունը բավական բարձր էր. նա կատակում էր պատգամավորների հետ, հումորներ անում: Նա անգամ հայտարարեց, որ մարդու կարեւոր հատկանիշներից են հումորն ու խիզախությունը, ինչին ինքը հետեւում է: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցերին էլ պատասխանում էր այս կերպ՝ «այո-ոչ, այո-ոչ»: