Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Նժդեհի ձեռքից սուրը հանել են (տեսանյութ)

Հասարակություն
levon-tokmajyan

Որքանո՞վ է ճիշտ, որ Գարեգին Նժդեհի արձանը ոչ համանուն հրապարակում տեղադրվի: Այս հարցի շուրջ Երեւանի քաղաքապետարանի՝ հուշարձաններ տեղադրելու հարցով գեղարվեստական խորհրդի անդամ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին ոչ այնքան անհանգստացնում է, թե որտեղ կտեղադրվի արձանը, որքան նրա գեղարվեստական արժեքը: «Գնացինք եւ լուծումը տեսանք, երեսով փողոցին է նայում, մեջքով՝ դեպի հրապարակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Թոքմաջյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին հավանություն է տվել հայ մեծանուն պետական եւ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երեւան քաղաքի Նալբանդյան -Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու համար։ Նախնական տարբերակում Գարեգին Նժդեհը պետք է սուր բռներ, իսկ հիմա այն փոխվել է եւ ձեռքը պետք է ծալվի, ինչն այդքան էլ դուր չի եկել Լեւոն Թոքմաջյանին: Քանդակագործը, ընդհանրապես, չի հավանում վերջին 20 տարիներին Հայաստանում տեղադրված արձանները: Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանում հայրենասիրական գործեր են պետք: