Լոնդոնում կներկայացվի Արցախի Հանրապետությունը
Սույն թվականի նոյեմբերի 3-6-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ: Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով: Մասնակցությունը առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի խթանել Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ