Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց բյուջեի քննարկումը. Առավոտ

Քաղաքականություն
Nikol_2

Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց. «Արդեն երեք տարի է՝ ես տեսնում եմ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ պետբյուջեի քննարկումների մասին ժամանակացույց, որտեղ գրված է, որ այսօրվա քննարկմանը հրավիրված են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ մարզպետները: Ես երեք տարի է՝ ոչ մի տարի չեմ տեսել Տարոն Մարգարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա ի՞նչ է նշանակում: Ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն, նրանց հարմար չէ՞ այսպիսի քննարկումների մասնակցել: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարեւոր գործ ունի, այսինքն, մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարեւոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»: Նա ցտեսություն ասաց եւ արդյունավետ քննարկում մաղթեց պետական կառավարման ոլորտում:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ