Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայդանը Ուկրաինայում ժողովրդավարության սկիզբ դրեց» (տեսանյութ)

Քաղաքականություն
kuxta

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այժմ ողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վրա։ Անդրադառնալով մասնավորապես հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը ասաց, որ մեծ մասամբ ժողովուրդը ընտրություն է կատարել դեպի ԵՄ, և դա առաջին հերթին ընդունել են բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից է օրինակ ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը հայտարարություն են տարածել ԱՄՆ նախագահը և Եվրահանձնաժողովը։ Իվան Կուխտան շեշտեց նաև,որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ընդունել Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները։ «Ընտրությունները ամբողջ Ուկրաինայում չէ, որ կայացել են, օրինակ Ղրիմում դրանք չեն ընթացել,ինչպես նաև մասամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, բայց հնարավոր է, որ Ուկրաինայի մյուս շրջաններում դրանք ևս անցկացվեն։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրությունները անցել են Ուկրաինայի օրենսդրության համաձայն, և դրանք օրինական են»,-ասաց Իվան Կուխտան։ Վերջինս նաև հավելեց, որ նոր իշխանության ստեղծման պատճառը Ուկրաինայում Մայդանի ստեղծումն էր, և դրա արդյունքում երկրում ծնվեց ժողովրդավարություն։