Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարձու և գոյություն չունեցող ընթերակաները՝ քննչական գործողություններում. ՀՔԱՎ

Քաղաքականություն
18.03.7-300x173

ՀՀ-ում կան մի շարք գործընթացներ որոնք իրականացվում են գոյություն չունեցող կամ արդեն մահացած անձանց միջոցով: Այդպիսի գործընթացներից են օրինակ ընտրությունները՝ նախագահական, ՏԻՄ և այլ: Այս հոդվածով անդրադարձ կկատարենք գոյություն չունեցող անձանց միջոցով կատարվող մեկ այլ գործընթացի՝ քննչական գործողություններին: Քննչական գործողություններին արդեն մի շարք հայտնի և անհայտ գործերով մասնակցել են գոյություն չունեցող անձինք, կամ մարդիկ ովքեր չեն իմացել, որ իրենք որևէ գործով ընթերակա են ներգրավվել և իրենց ստորագրությունն առկա է քննիչի կազմած արձանագրությունների ներքո: Այդպիսի գործերից են Վարդան Պետրոսյանի, Արտակ Նազարյանի, Ռոբերտ Հովսեփյանի, Արա Դիլանյան և Խաչիկ Հակոբյանի գործերը: Այս գործերից մի քանիսում ընթերականերից ոմանք գոյություն չունեցող անձինք էին, ոմանք ներկա չեն եղել քննչական գործողությունների ամբողջ ընթացքում, իսկ մի քանիսն էլ տեղյակ չեն եղել, որ ընթերակա են: Այս խնդիրը կրում է համակարգային բնույթ, քանի որ ներկայացված և ներկայացավելիք դեպքերը ոստիկանության մեկ բաժանմունքում կամ մեկ մարզում չեն տեղի ունեցել, այլ ՀՀ Ոստիկանության տարբեր մարզերի բաժանմունքներում: Այսպես, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 2 քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը, որոնք վերաբերվում են անհայտ ընթերակաների ներգրավմամբ իրականացված քննչական գործողություններին: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել: Առաջին դեպքում ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ Տ. Թադևոսյանը 2014 թ. մարտի 17-ին քաղաքացու ավտոտնակում զննություն է կատարել և ըստ քաղաքացու հայտնած տվյալների ընթերակակներ չեն եղել և քննիչը ստորագրել է նրանց փոխարեն, ավելին նշված անուն ազգանունով մարդիկ ՀՀ-ում գոյություն չունեն: Մանրամասներն՝ այստեղ՝